Ոսկուց հեծանիվները 2025թ. շուկա կմտնեն /Տեսանյութ/
Caviar ընկերությունը ներկայացրել է Herzog էլեկտրական հեծանիվների նախագիծը, որի առանձին մասերը պատրաստված են 18 կարատանոց ոսկուց։
Երկանիվ փոխադրամիջոցի դիզայնը հիմնված է Porsche eBike Cross 3rd Gen մոդելի վրա:
Հեծանիվը նախատեսված կլինի Porsche-ի սիրահարների համար, կարող է զարգացնել մինչև 25 կմ/ժ արագություն և Herzog-ի արժեքը կլինի շուրջ 44.000 դոլար։
Հիշեցնենք, որ Caviar ընկերությունը զբաղվում է տարբեր ապրանքանիշերի արտադրանքի լյուքս դասի հարդարմամբ:
Մանրամասները՝ կից տեսանյութում: