24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փոքրիկ մանրամասներ՝ մեծ դավաճանությունը կոծկելու համար

«LiveNews» ռեսուրսի եթերում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հրապարակել է 2023 թվականի Արցախի հայաթափման ընթացքում Արցախի նախկին և ներկա ղեկավարների պատանդառման մասին տեղեկություններ, գրում է oragir.news-ը:

Ըստ Գ․ Իսագուլյանի, Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանն այդ օրերին գտնվել են ռուսական զորախմբի կենտրոնակայանում՝ Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում։ Նրանք այնտեղ սպասում էին տարհանման․ նրանց հետ էր նաև գտնվում ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։

«Որևէ մեկին ռուսական բազայից չեն տարել (կալանավորել – հեղ․)։ Իվանյանից Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանն ինչ-որ մեկի կողմից հրավիրվել են Ստեփանակերտ․․․ զորախմբի հրամանատարությունը փորձել է զերծ պահել նրանց այդ քայլից։ Արցախի հերոս մի գեներալ էլ է հորդորել՝ չգնալ Ստեփանակերտ, բայց գնացել են։ Թե որտեղ՝ չմանրամասնեմ, թե ով է իրենց տարել՝ չմանրամասնեմ։ Նրանց տանելուց 30-40 րոպե հետո մարդ են ուղարկել Դավիթ Իշխանյանի հետևից։ Ռուսները նորից են փորձել համոզել՝ չգնալ․․․ Դավիթն առարկել է, որ 2 նախագահն էնտեղ են, գնանք, քննարկենք, որոշենք ճակատագիրը (նկատի է առնում Արցախի ղեկավարների – հեղ․)։ Ու գնացել է։ Հաց են կերել, բիլիարդ խաղացել, ու էդտեղ ում հետ գնացել էին զրուցելու, մոտեցել-կալանավորել է նրանց․․․

Ինչպես են ձերբակալել Արայիկին։ Սա ավելի վատ պատմություն է․․․ Սամվել Շահրամանյանը գիտի, ինչո՞ւ չի ասում․․․ Արայիկն ուղղակի առևտուր է որոշել անել․ ուզում էր գնալ գինու գործարանը, ռուսները նրան էլ են փորձել ետ պահել Ստեփանակերտ գնալու մտքից, հրաժարվել է, ասել՝ էնտեղ 10 միլիոն դոլարի կոնյակ կա, ու, երբ գնացել է գործարան, հենց էնտեղ իրեն կալանավորել են․․․

Ի՞նչ կապ ունի էստեղ ռուսական բազան»։

Գառնիկ Իսագուլյանի հաղորդածը լրացրել է ֆեյսբուքյան Амбарцумян Карен անվամբ գործող էջը՝ ներկայացնելով Արցախի ղեկավարության պատանդառման կազմակերպման ի՛ր մանրամասները։ Գրառման մեջ օգտատերը դիմում է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին։

Պահպանելով գրառման բովանդակությունը՝ տեքստում կատարել ենք որոշակի խմբագրումներ։

«Կարեն, դու չարաչար սխալվում ես, եթե քեզ թվում է, թե մարդիկ չգիտեն (կամ հետո չի պարզվի), թե այդ օրն իրականում ինչ է կատարվել, ու որ այդ մարդկանց ադրբեջանական հատուկ ջոկատը կալանավորել է ոչ թե ռուսական բազայից, այլ Ստեփանակերտի ЗАГС-ի շենքին մոտ կառուցած քո թագավորական պալատներից։

Դե հիմա բացատրիր, տեսնենք՝ ինչպես ստացվեց, որ մեզ սովամահ արած ու Ղարաբաղ ցեղասպանություն կազմակերպած Ադրբեջանի հատուկ ծառայությունների գեներալների համար ձեր օջախում մանղալ վառեցիր, սեղան գցեցիր, ինչպես ստացվեց, որ մեքենա ուղարկեցիր Իվանյանի ռուս խաղաղապահների բազան` Բակոյի, Արկադիի և Դավիթի ետևից, ու էդ մարդկանց ձեր օջախում «փուռը տվեցիր», և վերջապես՝ ինչպես ստացվեց, որ քեզ չտարան Բաքու, քո մազը չծռեց և քեզ առոք-փառոք ուղարկեցին Հայաստան։

Ու՞մ ցուցումով ես դու դա կազմակերպել։

Դու էնքան անինքնասեր ու ինքնահավան ես, որ էդքանից հետո քո դավաճանած մարդկանց և էսքան զոհերի ընտանիքների տառապանքների ֆոնին 1000 հոգանոց հարսանիք ես կազմակերպես «Դվին» հյուրանոցում։

Տասնյակ վկաներ կան, ու մի օր էդ մարդկանց ցուցմունքներով դու դավաճանության հոդվածավ փտելու ես ԿԳԲ-ի նկուղներում։

Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Դավիթ Իշխանյանի հարազատներ, բարեկամներ, ընկերներ և լիքը մարդիկ, ով իրենց օրոք լավ «առաջ է ընկել» (թե՛ աստղերով, թե՛ ֆինանսապես)` դուք պահանջելու բա՞ն չունեք Սարգսյան Կարենից։ Դուք նորմա՞լ եք համարում, որ էս սուտի գեներալ կոչվածը ձեր հարազատներին իր տանը հանձնել է թուրքի սպեցնազին, ինքն էլ իր ունեցվածքով (դեռ մի բան էլ ավել) հանդերձ եկել Հայաստան ու հիմա արիստրոկրատական կայֆեր է անում ու ոչ մի պատասխան չի տալիս։ Լավ, որտե՞ղ մնաց ձեր տղամարդկությունն ու արժանապատվությունը։

Կարեն, Բակոն աչքիս լույսը չի, բայց չեղած տեղից ինքն էր քեզ սարքել գեներալ ու դու քո ձեռքերով էդ մարդուն ծախեցիր թուրքին»։

Փաստորեն, երկու աղբյուրներ համաժամանակյա տեղեկություններ են «բացահայտում» Ադրբեջանի բանտերում գտնվող արցախցի գործիչների ձերբակալություններից, ընդ որում մի դեպքում նպատակը ռուսական զորախմբի նկատմամբ մեղադրական խոսույթի «չեղարկումն» է, իսկ «բացահայտող» մյուս աղբյուրն իր հերթին զերծ պահելով ռուսական զորախմբին որևէ մեղադրանքից, «ձեռքի հետ» թիրախավորում է իրեն ոչ հաճելի հերթական պաշտոնյային։

Իրականում, Արցախում 2023-ի սեպտեմբերյան աղետին ռուսական զորախմբի պահվածքը շատերին է թվացել տարօրինակ, եթե ոչ դավաճանական, քանի որ մինչ այդ արձանագրված՝ համեմատաբար փոքրածավալ միջադեպերին, որպես կանոն, ռուսներն էին վերջ դնում, ճիշտ է՝ գրեթե միշտ ի վնաս Արցախի շահերի, բայց հատկապես այդ խոշորամասշտաբ ագրեսիայի ժամանակ ՌԽ զորակազմը որդեգրել էր դիտորդի և իր ընտրությամբ որոշակի քանակի մարդկանց տարհանողի դերակատարություն։

Ես սա ասում եմ, որպես ականատես։

Թե նման կերպով ռուսական զինվորությանը «մաքրելն» ում նախաձեռնությունն է՝ դժվար է միանշանակ ասելը, սակայն հստակ է, թե ով է գործընթացի շահառուն։

Տիգրան Աթանեսյան

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ