Լազերային շարժիչով գերարագ սուզանավ՝ չինացիների նոր գյուտը. /Տեսանյութ/
Հոնկոնգյան South China Morning Post-ի փոխանցմամբ՝ չինական ռազմարդյունաբերական համալիրը շուտով լազերային շարժիչով գերարագ սուզանավ կստեղծի:
Հիշեցնենք, որ լազերը սուզանավերի շարժիչում կիրառելու գաղափարն առաջին անգամ մտահղացել են ճապոնացի գիտնականները դեռ 20 տարի առաջ:
Դրա էությունն այն է, որ լազերները ստորջրյա պլազմա են գեներացնում՝ ստեղծելով պայթեցման ալիք, որն էլ ռեակտիվ շարժիչի արագությամբ ստորջրյա նավը շարժման մեջ է դնում:
Լազերային եզակի սուզանավը գրեթե անաղմուկ է շարժվում, քանի որ ընդհանրապես մեխանիկական աղմուկ չունի:
Մանրամասները՝ կից տեսանյութում: