21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Խնձրիստան գյուղի Մելիքի կամուրջը

Մելիքի կամուրջը գտնվում է Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի հարավ-արևմտյան մասով հոսող սեզոնային գետակի վրա։

2023 թվականի սեպտեմբերից  գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Կամուրջը կառուցվել է 18-դարի կեսերին Խաչենի մելիք Միրզախանի կողմից, ով մինչև մելիք նշանակվելը եղել է Խնձրիստան գյուղի տանուտերը։

Միաթռիչք կամուրջ է, կառուցված  անմշակ քարով և կրաշաղախով։

Թռիչքի երկարությունը 5,15 մետր է, անցուղու լայնությունը՝  4,80 մետր, բարձրությունը ջրի մակարդակից 7,80 մետր։

Խորհրդային տարիներին անցուղին լայնացվել է  130 սմ-ով՝ այն հարմարեցնելով ավտոմոբիլային երթևեկությանը :

Կամուրջը  գործել է մինչև 2023 թվականի սեպտեմբեր ամիսը:

Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնաղբյուր՝ monumentwatch.org

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ