08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից եւ Ջիլից մեր զորքերը հանվում են

Ականազերծվում և տարհանվում է Գեղարքունիքի մարզը, Ճամբարակի և Ջիլից մեր զորքերը սկսել են հանվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։

«Դրանք շատ կարևոր դիրքեր են, նույնքան կարևոր, որքան Տավուշի դիրքերն են, արդեն Վարդենիսի շրջանում գյուղեր են ազատվում, այսինքն, բնակչությանը ստիպում են լքել իրենց տները։ Ես չգիտեմ, ինչ են խոստացել մարդկանց, բայց դրա մասին դեռ չեն խոսում։ Ամեն դեպքում՝ ըստ Ադրբեջանի պլանի՝ իրենք Քարվաճառի կողմից մտնելու են Գեղարքունիք, կիսելու են Սևանը, այնտեղից մտնելու են Վայք, այնուհետև, Հայաստանն են կիսելու և օտարեն Սյունիքը»,- նշել է ադրբեջանագետը։

Հարցին, թե որ գյուղերի մասին է խոսքը՝ Ադրբեկյանն ասել է, որ տեղեկությունը նոր է ստացել ու դեռ չի հասցրել ավելի խորությամբ ուսումնասիրել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ