23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ռուսաստանը դեմ է քվեարկել /Տեսանյութ/

Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձեւի վրա, որը կոչ է անում բոլոր երկրներին կանխել սպառազինությունների մրցավազքը տիեզերքում:

Բանաձևի նախագիծը  ներկայացրել են ԱՄՆ-ը և Ճապոնիան:

ԱՄՆ-ը նախազգուշացրել է, որ Ռուսաստանը, ենթադրաբար, ստեղծում է տիեզերական, հակաարբանյակային միջուկային զենք:

Մինչդեռ ի պատասխան դրա՝ Ռուսաստանը հայտարարել է, որ «խստորեն հավատարիմ է» գործող պայմանագրին:

Չորեքշաբթի օրը ներկայացված նախագծում կոչ է արվում «բոլոր պետություններին, մասնավորապես նրանց, ովքեր ունեն մեծ տիեզերական հնարավորություններ, ակտիվորեն նպաստել տիեզերքի խաղաղ

օգտագործման և արտաքին տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման նպատակներին»:

Այն նաև կոչ է արել երկրներին պահպանել Տիեզերական տարածության մասին պայմանագիրը, որի համաձայն բոլոր կողմերը համաձայնել են «Երկրի ուղեծրում չտեղադրել միջուկային զենք կամ զանգվածային

ոչնչացման որևէ այլ զենք կրող օբյեկտներ»:

Խորհրդի 15 անդամներից 13-ը կողմ են քվեարկել, իսկ Ռուսաստանը՝ վետոյի իրավունք ունեցող հինգ մշտական անդամներից մեկը, դեմ է քվեարկել, իսկ Չինաստանը ձեռնպահ է մնացել:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ