22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կրեմլը պաշտոնապես հաստատում է

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը հեռանում է Լեռնային Ղարաբաղից: Ավելի վաղ նման տեղեկություն էին հայտնել ադրբեջանական լրատվամիջոցները՝ տարածելով նաև ռուսական ռազմական տեխնիկայի տեղաշարժը ներկայացնող տեսանյութեր:

Հիշեցնենք՝ ռուս խաղաղապահ զորակազմը տարածաշրջանում տեղակայվել էր 2020 թվականին՝ 5 տարի ժամկետով: Պայմանավորվածությունների համաձայն՝ այնտեղ են ուղարկվել 1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահամեքենա և 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։ Ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ զորախմբի տեղակայման ժամկետը հերթական 5-ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգվում է, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ առարկություն չի հայտնում:

Խաղաղապահները, սակայն, գործնականում ձախողել են առաքելությունը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվել է:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ