23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ժողովրդի 95 %-ը դեմ է Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելուն, պնդում են՝ նախ պետք է քարտեզները համաձայնեցվեն. Փաստինֆո

Հասարակությունը դեմ է իշխանությունների կողմից Տավուշի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելուն, եւ ընսհանրապես`առանց համաձայնեցված քարտեզների սահմանագծում անելուն։ «Փաստինֆո»-ն ավանդական դարձած հարցումների շրջանակներում հետաքրքվել է, թե արդյոք քաղաքացիները համամիտ են, որ սահմանագծումը կարելի է կատարել՝ առանց համաձայնեցված քարտեզների։ Մենք արձանագրել էինք, որ Երևանի և Բաքվի միջև չկա համաձայնեցում, թե որ քարտեզների հիման վրա պետք է իրականացվի սահմանազատումը, ինչի մասին հայտարարել է թե փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած դրան` Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Տավուշի չորս գյուղերը հանձնել Ադրբեջանին։

Հարցմանը մասնակցել է 4000 քաղաքացի, որոնց բացարձակ մեծամասնությունը՝ 95 տոկոսը, դեմ է այդ գործընթացին՝ նշելով, որ նախ պետք է քարտեզները համաձայնեցվեն։ Մնացյալ 5 տոկոսը հավասարաչափ է բաշխվել, մի մասը կողմ է եղել, մյուս մասը՝ դժվարացել պատասխանել։ Քաղաքացիները նաև քննարկումներ են ծավալել՝ զարմանք հայտնելով, թե առհասարակ ինչպես կարող է նման գործընթաց սկսվել, եթե ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքում են գտնվում, ինչպես կարող է որևէ մեկը միանձնյա որոշել ամբողջ ազգի ճակատագիրը՝ հողերը հանձնելով թշնամուն։ Մեկ այլ քաղաքացի էլ արձանագրել է, որ եթե որևէ այլ երկրում նման բան լիներ, ապա երկրի ղեկավարը վաղուց կալանավորված կլիներ։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ