08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հրթիռներով գրոհել են ամերիկյան նավերի վրա. /Տեսանյութ/

Հութիները պնդում են, որ վերջին 72 ժամվա ընթացքում Կարմիր ծովում հարձակում են գործել Իսրայելի, Մեծ Բրիտանիայի նավերի և ամերիկյան ռազմանավերի վրա։

Եմենում հութիների ուժերն ասում են, որ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել՝ ուղղված բրիտանական նավի և երկու իսրայելական նավերի վրա,

որոնք շարժվում էին դեպի իսրայելական նավահանգիստներ, ինչպես նաև Կարմիր ծովում գտնվող մի շարք ամերիկյան ֆրեգատների վրա:

Նշենք, որ Հութիների «Անսար ալլահ» խմբավորման ղեկավարները նախկինում  հայտարարել են, որ ունեն մոդիֆիկացված հրթիռներ և ի վիճակի են հարվածել

Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներին:

Հութիներն առևտրային նավերի վրա հարձակումներ են իրականացնում անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։

Հիշեցնենք,որ Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ հարվածներ է հասցնելու Իսրայելի տարածքին

և նրա հետ կապված նավերին թույլ չի տալու անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև պաղեստինյան անկլավում Իսրայելի ռազմական գործողությունները չդադարեն:

2023 թ․ նոյեմբերի կեսերից հութիները գրոհել են տասնյակ քաղաքացիական նավերի վրա Կարմիր ծովում և Ադենի ծոցում:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ