Բացառիկ ձեռքբերում. Մասկի նոր արտադրանքը կվերականգնի կույրերի տեսողությունը /Տեսանյութ/
Neuralink-ի հաջորդ արտադրանքը «Blindsight»-ն է:
X News Daily-ի փոխանցմամբ՝ պրոդուկտը «ըստ էության առաջարկում է տեսողության նոր ձև»:
Գործընթացը սկսվում է տեսախցիկի կամ նմանատիպ սարքի միջոցով տեսողական տվյալների ֆիքսմամբ:
Այս տվյալները մշակվում են համակարգչի կողմից և վերածվում «ուղեղի համար ընթեռնելի ձևաչափի»՝ էլեկտրական իմպուլսների:
Այնուհետև դրանք փոխանցվում են իմպլանտացված Neuralink սարքին, որը խթանում է ուղեղի կեղևը՝ ընդօրինակելով բնական ընկալումը:
Տեսողական ուղիների հիվանդություններ կամ վնասվածքներ ունեցող մարդկանց համար այս մոտեցումը տեղեկատվություն ստանալու այլընտրանքային տարբերակ է տալիս:
Վերջնական նպատակն է ուղեղը խթանել այնպես, որ մարդը կարողանա մեկնաբանել այդ ազդանշանները որպես իմաստալից տեսողական տվյալներ:
Մասկը նշել է, որ այս պահին արտադրանքը փորձարկվում է կապիկների վրա՝ առանց նրանց առողջությանը վնաս պատճառելու:
Նա խոստովանել է, որ սկզբնական շրջանում տեսողական պատկերների որակը և լուծաչափը թույլ և ցածր կլինի, սակայն ժամանակի ընթացքում այն կբարելավվեն:
Մանրամասները՝ կից տեսանյութում: