Մահացել է Սերգեյ Բեզրուկովի որդին /ֆոտո/
Հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովի խորթ որդին` 25-ամյա Անդրեյ Լիվանովը, մահացած է հայտնաբերվել իրենց բնակարանում: Երիտասարդը մի քանի օր աշխատանքի չի ներկայացել, ծնողների զանգերին չի պատասխանել, ինչից հետո մայրը զանգահարել է նրա աշխատավայր, որտեղից էլ գնացել են տուն, թակել դուռը, եւ երբ արձագանք չի եղել, փրկարարների են կանչել: Փրկարարները կոտրել են դուռն ու հայտնաբերել երիտասարդի դին` կողքին ինսուլինի սրվակը, հայտնում է LifeNews-ը:
Տղան ապրելիս է եղել մոր` դերասանուհի Իրինա Բեզրուկովայի եւ խորթ հոր` Սերգեյ Բեզրուկովի հետ, ովքեր այդ ընթացքում արտերկրում ներկայացման են եղել: Ինչպես հայտնի է դարձել, Անդրեյը տառապել է շաքարային դիաբետով եւ մահվան նախօրեին իրեն շատ վատ է զգացել, անգամ շտապ օգնություն է կանչել:
25-ամյա Անդրեյ Լիվանովը դերասաններ Իրինա Բեզրուկովայի եւ Իգոր Լիվանովի որդին էր, նա 11 տարեկան է եղել, երբ ծնողներն ամուսնալուծվել են, ինչից հետո մայրն ամուսնացել է Սերգեյ Բեզրուկովի հետ: Տղան ապրում էր մոր ու խորթ հոր հետ, աշխատում էր թատրոնում` իբրեւ ադմինիստրատոր: