09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Վիվառոյի Վիգենի պատասխանից հետո Փաշինյանը «չի դիմացել» : Ինչու են նվաստացնում Ալեն Սիմոնյանին. oragir.news

Մի քանի օր առաջ պետական համակարգը սկսեց ջղագրգիռ քայլեր կատարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ։ Նախ՝ կալանավորվեց նրա հարսը՝ եղբոր կինը, ապա եթերազրկվեց նրա ու նրա ընտանիքի հետ կապվող «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունը։ Ակնհայտ է, որ այս ամենն արվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով։

Համացանցում տարբեր վարկածներ շրջանառվեցին, որոնցից ամենատարածվածը իբր հեղաշրջման նախապատրաստությունն էր, որը իբր կազմակերպում էր զրո ինքնուրույնություն ունեցող Ալեն Սիմոնյանը։ Սակայն սա ծիծաղելի վարկած է, որովհետև Փաշինյան-Սիմոնյան հարաբերություններում արդեն երևում է տեղատվությանը հետևած մակընթացությունը․ ակնհայտ է, որ տիրոջ ու ծառայի հարաբերությունները նորից ջերմանում են։ oragir.news-ին հայտնի են դարձել որոշ մանրամասներ, թե ինչն է դարձել Նիկոլ Փաշինյանի ջղայնության պատճառը։

Աղբյուրի փոխանցմամբ, հին սովորույթի ուժով, Ալեն Սիմոնյանն այցելել է իշխանությունների սրտի «քսակ» Վիգեն Բադալյանին՝ Վիվառոյի Վիգենին և զգալի գումար վերցրել նրանից։ Որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանի կողմից ուղարկված մարդը Վիվառոյի Վիգենին է փոխանցել Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, թե ինչ է պետք անել որոշակի փողի հետ, ինչին ի պատասխան Վիգենն ասել է, թե չի կարող դա անել, որովհետև այդ փողի մի մասն արդեն տվել է Ալեն Սիմոնյանին։
Արագած սարով հիացող վարչապետը «չի դիմացել» այս հարվածին, քանի որ Ալեն Սիմոնյանը համարձակվել է խփել ուղիղ առաջնորդի «ջեբին», ինչից հետո Ալեն Սիմոնյանի հանդեպ սկսվել են աննախադեպ հետապնդումներ։ Մերձիշխանական աղբյուրի փոխանցմամբ, Ալեն Սիմոնյանը խոստացել է վերադարձնել գումարը, ինչից հետո առաջնորդը «փափկել է», բայց պատժամիջոցները չի վերացրել։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ