08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանը այսօր նախագահ է ընտրում. /Տեսանյութ/

Մոտ 10 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանում այսօր տեղի են ունենում արտահերթ նախագահական ընտրություններ։

20 տարի երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Իլհամ Ալիևից բացի մասնակցում են ևս վեց թեկնածուներ՝ Զահիդ Օրուջը, Ֆազիլ Մուստաֆան, Էլշադ Մուսաևը, Գուդրաթ Հասանգուլիևը, Ֆուադ Ալիևը, Ռազի Նուրուլլաևը։

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ երկրում բացվել է 6 հազար 537 ընտրատեղամաս և քվեարկելու իրավունք ունի քաղաքացիների կեսից ավելին՝ 6 միլիոն 478 հազար 623 մարդ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահին ընտրելու համար տեղամասեր են գործում նաև Լեռնային Ղարաբաղում և հարակից յոթ շրջաններում։

Հիշեցնենք, որ բոլոր այդ ընտրությունները միջազգային դիտորդները քննադատել են, գնահատել ոչ թափանցիկ և ոչ մրցակցային։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ