Ինչով են տառապում գեյերը և սևամորթները. /Տեսանյութ/
The New York Post –ի փոխանցմամբ՝ սիֆիլիսով հիվանդացությունն ԱՄՆ-ում հասել է ամենաբարձր մակարդակին վերջին 70 տարիների ընթացքում։
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) տվյալների համաձայն՝ 2022թ. ԱՄՆ-ում գրանցվել է սիֆիլիսի 207 000 դեպք՝ 80 տոկոսով ավելի, քան 2018թ.։
CDC-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ սիֆիլիսով հիվանդացության մակարդակը ամենաբարձրն է եղել ամերիկյան հնդկացիների եւ Ալյասկայի բնիկների շրջանում, բայց գեյերը եւ սեւամորթները ԱՄՆ-ում եւս անհամամասնորեն շատ են տառապում այդ հիվանդությամբ։
Չնայած սեւամորթ ամերիկացները կազմում են ԱՄՆ բնակչության 13 տոկոսը, նրանց բաժին է ընկնում սիֆիլիսի բոլոր դեպքերի մոտ 32 տոկոսը։
Մանրամասները՝ կից տեսանյութում: