Նախագահները չեն դադարում իրար մեղադրելուց. /Տեսանյութ/
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահների փոխադարձ մեղադրանքները չեն դադարում:
Այս անգամ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատության է ենթարկել Բայդենի վարած քաղաքականությունը, ասելով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն իր քաղաքականությամբ աշխարհը դժոխքի է վերածել և երկիրը տանում է դեպի արյունահեղություն։
Նրա խոսքերով՝ «Ջո Բայդենը թողեց ամերիկյան արժանապատվությունն Աֆղանստանում, և բոլորը գիտեն, որ Սպիտակ տան տերը թույլ է, ապաշնորհ և կոռումպացված»:
Միաժամանակ Թրամփը կոչ է արել գործող նախագահին ազատել աշխատանքից:
Մանրամասները՝ կից տեսանյութում: