Կինը պնդում է, որ իրեն բռնաբարել են, այն էլ՝ վիրտուալ տիրույթում. /Տեսանյութ/
Daily Mail-ի փոխանցմամբ՝ հոգեթերապևտը պնդում է, որ իրեն «խմբակային բռնաբարության» են ենթարկել մետատիեզերքում:
Kabuni կրթական կայքի համահիմնադիր Նինա Պատելը ասում է, որ ցանցում գրանցվելուց ընդամենը 60 վայրկյան հետո իր վրա հարձակվել են չորս անհայտ տղամարդիկ, միայն նրա համար, որ ինքը կնոջ ավատարով է ներկայացել:
«Նրանք անխնա հետապնդում էին ինձ, իսկ հետո սեռական ոտնձգություններ կատարեցին իմ ավատարի հետ»,- ասել է վիրտուալ զոհը՝ իր հետ կատարվածը նկարագրելով որպես «սյուրռեալիստական» եւ «սարսափելի» դաժանություն:
Թեեւ վիրտուալ իրականությունն արհեստական է, դրա իրական հետեւանքները՝ ոչ, պնդում է Պատելը, նշելով, որ դրանք կարող են «խորը հուզական եւ հոգեբանական հետեւանքներ» ունենալ։
Մանրամասները՝ կից տեսանյութում: