25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շուրջ 25,000 դոլարի թեյավճար են թողել հայտնի թուրք խոհարարին. /Տեսանյութ/

Հայտնի թուրք խոհարար Սոլթ Բեն, ով հայտնի է ուտեստը աղով համեմելու ինքնատիպ ձևով, ենթարկվել է կատաղի քննադատության, երբ ցուցադրել է Դուբայի իր ռեստորանից 108.500 դոլար արժողությամբ չեկ։

40-ամյա թուրք խոհարարը, ում իսկական անունը Նուսրեթ Գյոքչեն է, պատրաստում է ոսկեպատ մսեր, որոնք շատ թանկ արժեն:

Newsflash-ի փոխանցմամբ՝ քննադատներն ասում են, որ նման ձեւով պարծենալը վիրավորանք է թուրքերի համար, ովքեր պայքարում են 60 տոկոս աճող գնաճի եւ 10 տոկոս գործազրկության դեմ:

Nusr-Et Steakhouse Dubai-ի Four Season Resort-ի անանուն հաճախորդները մեծ գումարներ էին ծախսել տավարի մսի, տապակած կարտոֆիլի, աղցանի, փախլավայի եւ մրգերի վրա:

Որպես խմիչք՝ նրանք ընտրել էին չորս մարտինի ($130), 2009 թ-ի Chateau Petrus-ի երկու շիշ ($53,900), մեկ շիշ Petrus՝ 2011 թ-ի ($17,700) եւ հինգ չափաբաժին Louis XIII էքսկլյուզիվ կոնյակ ($7,500):

Նրանք նույնիսկ 24500 դոլար թեյավճար են թողել:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ