Արժե ընդօրինակել. 7 ոճային աստղ, ովքեր մեծ են 45-ից /ֆոտոշարք/
Եթե դուք կարծում եք, թե 45 տարեկանից հետո նորաձեւությանը հետեւելն անիմաստ է, դա երիտասարդների գործն է, չարաչար սխալվում եք: Մի շտապեք դեն նետել վառ գույնի, սեքսուալ հագուստները եւ բարձրակրունկները: Հիշեք, որ տարիքը նորաոճ լինելու հետ որեւէ կապ չունի:
Ահա մի քանի հանրահայտ կանայք, ովքեր թեեւ 45 տարեկանն անց են, սակայն շարունակում
են մնալ գեղեցիկ, ոճային ու հաջողակ: Հետեւեք նրանց օրինակին:
90-ականների սեքս-սիմվոլ Սինդի Քրոուֆորդը թեեւ 49 տարեկան է, սակայն 20 տարեկանի տեսք ունի: Ընդ որում, նա հագնվում է ոչ վուլգար եւ տարիքին համապատասխան: Անկրկնելի տեսք ունեն նաեւ` 45-ամյա Քեյթ Բլանշեթը, 54-ամյա Ջուլիանա Մուրը, 65-ամյա Մերիլ Սթրիփը, 65-ամյա Աննա Վինտուրը, 68-ամյա Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը եւ 69-ամյա Հելեն Միրրենը: