«Կախարդական հայելին» կախտորոշի հիվանդությունները. /Տեսանյութ/
Կանադական NuraLogix բժշկատեխնիկական ընկերությունը բացառիկ հաջողություն է գրանցել, երբ ներկայացրել է Anura MagicMirror անունն ստացած «կախարդական հայելին»:
cnet-ի փոխանցմամբ գաղտնիքը կայանում է նրանում, որ վերջինս սկանավորում է մարդու դեմքը, ինչպես նաև մաշկի տակ գտնվող որոշ արյունատար անոթներ և ստացված տվյալների հիման վրա որոշում տասնյակ հիվանդությունների ախտանշաններ:
Մեքենայական ուսուցման ալգորիթմներն օգտագործում են տվյալներ՝ վերլուծելու առողջական ավելի քան 100 պարամետր:
NuraLogix-ից նշում են, որ MagicMirror-ը կարող է տեղեկություններ տրամադրել արյան ճնշման, մարմնի զանգվածի ցուցիչի, սրտի հաճախության փոփոխականության, սրտի կծկումների հաճախության, շնչառության հաճախության և դեմքի մաշկի տարիքի մասին:
Սարքը կարող է նաև գնահատել շաքարախտի, սիրտ-անոթային հիվանդությունների, ինսուլտի, հիպերտոնիայի, լյարդի ճարպային հիվանդության և այլ հիվանդությունների առաջացման ռիսկերը:
Դեմքի սկանավորումը տևում է ընդամենը 30 վայրկյան։
Մանրամասները տեսանյութում: