12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Զոհերի թիվը հասնում է 57-ի. /Տեսանյութ /

Գազայի հյուսիսում տասնյակ մարդիկ են զոհվել:

BBC-ի փոխանցմամբ Գազայի կենտրոնական Ալ-Աքսա հիվանդանոցում վերջին 24 ժամում գրանցվել է մահվան 57 դեպք։

Պաղեստինի պաշտոնական Վաֆա լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իսրայելը օդային հարվածներ է հասցրել կենտրոնական և հարավային շրջաններում, ներառյալ Մաղազի և ալ-Բուրեյջ ճամբարների շրջակայքը:

Գործակալությունը նշում է, որ տասնյակ մարդիկ են սպանվել Ջաբալիայում և Բեյթ Հանունում, որոնք երկուսն էլ գտնվում են Գազայի հատվածի հյուսիսային ծայրում:

Իսրայելն ասում է, որ թիրախավորում է ահաբեկիչներին և նրանց ենթակառուցվածքները և փորձում է նվազագույնի հասցնել քաղաքացիական անձանց մահը:

Մանրամասները կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ