Մեկ տարի շարունակ ամեն օր տղան ամուսնության առաջարկ է անում աղջկան /վիդեո/
Ամերիկացի երիտասարդ Դին Սմիթը մեկ տարի շարունակ ամեն օր իր ընկերուհուն ամուսնության առաջարկություն է արել եւ դա նկարահանել տեսախցիկով: Առաջարկություն նա արել է ամենուր` լոգարանում, մեքենայում, աշխատավայրում եւ այլն:
Առաջին տեսանյութը ամուսնության առաջարկությամբ տղան նկարահանել է 2014-ի հունվարի 8-ին` աղջկա ծննդյան օրը: Իսկ ուղիղ մեկ տարի անց նա աղջկան ցույց է տվել 365 ամուսնության առաջարկություն եւ պաշտոնապես խնդրել նրան դառնալ իր կինը: