Նախագահը ընդունելություն է կազմակերպել և հայտարարություն արել /Տեսանյութ/
Times of Israel-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդունելություն է կազմակերպել Սպիտակ տանը:
Նա նշել է հրեական Հանուկա տոնը:
Նախագահը շարունակել է դատապարտել հակասեմականության աճն ԱՄՆ-ում և արտերկրում՝ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի ֆոնին:
Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն «կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Իսրայելին, քանի դեռ նա չի ազատվել ՀԱՄԱՍ-ից»:
«Եթե չլինի Իսրայելը, աշխարհում չի լինի մի հրեա, որն ապահով կլինի», – ասել է ԱՄՆ նախագահը բուռն ծափահարությունների ներքո:
«Ես խնդիրների և քննադատության բախվեցի, երբ մի քանի տարի առաջ հայտարարեցի, որ սիոնիստ լինելու համար պարտադիր չէ հրեա լինել, իսկ ես սիոնիստ եմ»,- հավելել է Բայդենը:
Միջոցառմանը ներկա է եղել մոտ 800 հյուր, այդ թվում՝ Հոլոքոստը վերապրածներ, Կոնգրեսի անդամներ, պետական և տեղական պաշտոնյաներ, հրեական կրոնական ուղղությունների առաջնորդներ:
Նշենք, որ տոնը նվիրված է Երուսաղեմի Երկրորդ սուրբ տաճարին, երբ մակաբայեցիներն ապստամբեցին Սելևկյանների կայսրության դեմ։
Խանուկան տոնում են ութ օր ու գիշեր՝ սկսելով հրեական քիսլեվ ամսի 25-րդ օրից, որը կարող է համընկնել նոյեմբերի վերջից մինչեւ դեկտեմբերի վերջը հանդիպող ժամանակահատվածին։
Այս տոնը հայտնի է նաեւ որպես Լույսերի եւ նվիրվածության տոն։
Տոնը սկսում են 9-տեղանոց մոմակալի կամ մենորայի մեկ մոմը վառելով եւ շարունակելով ամեն հաջորդ օրվա երեկոյան եւս մեկական մոմ վառելով։
Սովորական մենորան ունի 8 ճյուղ եւ եւս մեկ ակներեւ առանձնացող ճյուղ, որն անվանում են շամաշ եւ որը սովորաբար մնացած ութից բարձր կամ ցածր է լինում։