12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հանրահայտ դերասանն ավիավթարի է ենթարկվել, նրա վիճակը ծանր է /ֆոտո, վիդեո/

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Հարրիսոն Ֆորդն ավիավթարի է ենթարկվել, նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Դերասանը եղել է թեթեւ շարժիչով ինքնաթիռում, դեպքը տեղի է ունեցել Կալիֆորնիայում, հայտնում է РИА “Новости”-ն:

Ինքնաթիռի ղեկին եղել է 72-ամյա դերասանը, ինքնաթիռը վթարվել է Լոս-Անջելեսի մերձակայքում, ընկել է գոլֆի դաշտի վրա: Ինքնաթիռի պատճառ է դարձել շարժիչներից մեկի խափանումը, դեպքը տեղի է ունեցել օդ բարձրանալուց 20 րոպե անց:

Հարկ է նշել, որ Ֆորդը օդաչուի լիցենզիա ունի, նա բազմիցս ինքնաթիռներ է վարել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ