23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանը փորձում է մարզերում տրամադրությունները ստուգել եւ կողմնորոշվել. Հրապարակ

Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն Արմավիրում ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ է անցկացրել, որի մասին նաեւ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց․ «Նիստին մասնակցել են կուսակցության Արմավիրի մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, համայնքապետեր, պատգամավորներ եւ կուսակցության վարչության անդամներ։ Քննարկվել են կուսակցության գործունեությանն առնչվող հայեցակարգային եւ գաղափարախոսական բնույթի հարցեր։ Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ուղենիշային ելույթով»։
Նախաձեռնող խումբը կամ, այլ կերպ ասած՝ կուսակցական ակտիվը, ինչպես հայտնի է, ամեն հինգշաբթի հավաքվում է ՔՊ երեւանյան գրասենյակում եւ քննարկում տարբեր հարցեր: Այս անգամ Փաշինյանը որոշել է խախտել ավանդույթը այն պատճառաբանությամբ, թե ինքը դժգոհություններ է ստացել մարզերի կուսակցականներից, թե իբր մինչ ուզում են գրանցվել նախաձեռնող խմբի նիստերին մասնակցելու համար, տեղերը լրացած են լինում:

Բանն այն է, որ ՔՊ գրասենյակի դահլիճը սահմանափակ է, եւ մի քանի տասնյակ մարդ է միայն մասնակցում կուսակցական հավաքներին, ուստի Փաշինյանը որոշել է ինքն այցելել մարզեր եւ հանդիպել տեղի կուսակցականների հետ, լսել նրանց խնդիրները։
Իրականում, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ֆորմատի փոփոխության ավելի ծանրակշիռ պատճառներ կան, բացի տեղի խնդիրներին ծանոթանալը, նա փորձում է մարզերում տրամադրությունները ստուգել եւ կողմնորոշվել իր վարկանիշի ու դիրքի ամրության հարցում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ