Աշխարհի ամենածեր բնակչուհին այսօր տոնում է 117-ամյակը /ֆոտո/
Այսօր աշխարհի ամենածեր կնոջ ծննդյան օրն է: Միսաո Օկավան ծնվել է 1898 թվականի մարտի 5-ին, Օսակայում: Կինն իր 117 տարին վերջնաժամկետ չի համարում: Վերջերս նա սկսել է ծանր լսել եւ դանդաղ շարժվել, բայց պահպանում է մտքի ճկունությունը:
Օկավան ամուսնացել է 1919 թվականին, ունեցել է 3 երեխա: Կինն ունի 4 թոռ եւ 6 ծոռ, ապրում է ծերանոցում:
2013 թվականին կնոջը Գինեսի ռեկորդների գիրքը ճանաչել է աշխարհի ամենատարեց կին: