06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Հարձակում հայտնի հաղորդավարի վրա

Մոսկվայի Շերեմետեվսկայա փողոցի վրա` «ՈՒՀԱ-ի տան» դիմաց, հարձակում են գործել հայտնի հաղորդավար եւ հեռուստապրոդյուսեր Ալեքսանդր Մասլյակովի վրա, գրում է Интерфакс-ը:

Մասլյակովը փորձել է մեքենան նստել, երբ նրան մի տղամարդ է մոտեցել եւ ՈՒՀԱ-ի տոմս խնդրել: Պատասխան չստանալով` տղամարդը հարձակվել է հաղորդավարի վրա, քաշքշել նրան, սակայն անցորդներին հաջողվել է հետ քաշել տղամարդուն:

Նշվում է նաեւ, որ թեեւ դեպքի վայր ոստիկանություն է ժամանել, սակայն հաղորդավարը հրաժարվել է բողոք ներկայացնել տղամարդու դեմ, ասել է, թե ոչինչ էլ տեղի չի ունեցել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ