17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ-ն մերժում է ադրբեջանցիների վերադարձի իրավունքը. Ալիևը` Կաումային

Ադրբեջանն այժմ ներկայացրել է հստակ և թափանցիկ ծրագիր՝ կապված վերադարձի և համակեցության իրավունքի հետ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիը՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային հյուրընկալելիս։ Նա կրկին մեղադրանքն է հասցեագրել հայկական կողմին։

«Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը ներկայում ներկայացնում է վերադարձի և համակեցության իրավունքի վերաբերյալ հստակ և թափանցիկ ծրագիր, Հայաստանը մերժում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքը և որևէ տեսակետ չի ներկայացրել այդ կապակցությամբ»,-նշել է Ալիևը։

Միաժամանակ, Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ Բաքուն Հարավային Կովկասում կայուն խաղաղության կողմնակից է, աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, հարաբերությունների կարգավորմանը և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ