24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Պաշտոնական Բաքուն դատապարտել և մերժել է Փաշինյանի մեղադրանքները օկուպացված Արցախի Հանրապետության քաղաքացիների էթնիկ զտումների վերաբերյալ։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հայ բնակիչների բռնի տեղահանման մեղադրանքները հակասում են ՄԱԿ-ի ներկայացուցիչների զեկույցներին և հայտարարություններին, պաշտոնական Բաքուն խստորեն դատապարտում և մերժում է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների էթնիկ զտումների վերաբերյալ Փաշինյանի մեղադրանքները։

Պաշտոնական Բաքուն կոչ է արել Հայաստանին հրաժարվել իբրև թե «ագրեսիվ կեղծ հռետորաբանությունից» և օգտագործել հնարավորությունները Հարավային Կովկասը խաղաղության և համագործակցության տարածաշրջանի վերածելու համար՝ հիշեցնելով հինգ հիմնական սկզբունքների վրա հիմնված խաղաղության մասին առաջարկը։ Ադրբեջանը հույս է հայտնել, որ Հայաստանի կողմից համարժեք արձագանք կլինի հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու Ադրբեջանի կոչերին։

«Կոչ ենք անում հայկական կողմին, որը, օգտագործելով տարբեր միջազգային հարթակները, շարունակում է իր ագրեսիվ զրպարտչական հռետորաբանությունը մեր երկրի դեմ, հրաժարվել խաղաղության հեռանկարներին վնասող հայտարարություններից և օգտագործել Հարավային Կովկասը խաղաղության ու համագործակցության տարածաշրջանի վերածելու պատմական հնարավորությունները», – ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ