21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ստեղ են ասել` իյա, իրո՞ք

Բա չիմացաք… ստեղ են ասել` իյա, իրո՞ք: Հանրայինի եթերում Արցախից բռնի տեղահանված բնակչության անձնագրերի առնչությամբ ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությանը այսպես է արձագանքել լրագրող հաղորդավար Էրիկ Անթառանյանը:

Հիշեցնենք, նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ասել է, թե ԼՂ բնակչությանը կապույտ անձնագրերը տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթուղթ, ոչ թե որպես քաղաքացիության հավաստում:
Հարցին, թե Հադրութից տեղահանված քաղաքացիները 3 տարի շարունակ պահանջել են փախստականի կարգավիճակ, նրանց ասել են, որ ՀՀ քաղաքացի են, իսկ հիմա ստացվում է, որ նրանք ՀՀ քաղաքացի չե՞ն, Ղազարյանը պատասխանել է.

«Կոնվենցիայի դրույթի կիրառելիության տեսանկյունից: Կոնվենցիայի դրույթը այդ ժամանակ կիրառելի է եղել, ներկայիս իրողություններում այլևս կիրառելի չէ, ըստ այդմ՝ այդ մարդիկ կարող են վերցվել ժամանակավոր պաշտպանության տակ և կարող են համարվել փախստական»,- ասել է Ղազարյանը:
Ըստ նրա՝ անձնագիր և ՀՀ քաղաքացիություն ստանալու համար արցախահայերը պետք է դիմեն ՆԳՆ, որպեսզի քաղաքացիները հետագայում կարողանան նաև մասնակցել ընտրական գործընթացների:

399288025_10159871631067555_8647665244364804537_n

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ