Ի՞նչու Օսկանյանը հայտնվեց ԿԳԲ-ում. Իրատես de facto
Գագիկ Ծառուկյանը վերջապես վերադարձավ: Հայտարարություն արեց: Ինչն էլ տարակուսանք առաջացրեց. Օսկանյանի ինչի՞ն են պետք իրավաբանները, երբ ինքն էլ պակաս կառույց ու փողեր չունի իրավաբանական ալքիմիայով զբաղվելու համար:
Ի՞նչ իրավաբանության մասին է խոսքը, երբ Օսկանյանը հինգ րոպեն ռեժիմով հայտարարում է` քաղաքական դրդապատճառներ են: Որոնց մասին ոչ միայն ԲՀԿ առաջնորդը լռեց, այլեւ` իր կուսակցությունը: Վերադարձից հետո: Ավելին: Սպորտի եւ երիտասարդության նախարար ունենալու բավականին հետաքրքիր պասաժից հետո:
Ի՞նչ է ստացվում: Շատ պարզ բան: Օսկանյանը խաղից հանվում է: Բոլորի կողմից: Մի խաբվեք Էռնեկյանի եւ Նիդերլադների ուղարկած փողից: Էռնեկյանը դա ԱՄՆ-ն չէ /էլ չենք ասում` ՙինչ-որ մեկը՚ կարող էր Էռնեկյանին խնդրել` բարի ժեստ իրակացնել. ո՞վ` ինքնին հասկանալի է/: Նիդեռլանդնե՞րը: Ամոթ կլիներ որ այս պահին այնպիսի մի կառույց, ինչպիսին Սիվիլիթասն է, նման օժանդակություն չստանար: Դրսից:
Ջոն Հեֆըրնի ու ՀՀ-ում արերմտյան դիվանգիտական կորպուսի ա՞յցը Սիվիլիթաս շատ կարերոր էր` ասում եք: Նկատեք` Սիվիլիթաս: Ոչ Օսկանյանին: Կապ չունի՞: Ունի: Նախ` նրանք ՙեսիմ ինչ՚ հայտարարություն չեն արել, քաղաքավարական ժեստից բացի. ի՞նչ է նշանակում` ՙժամկետը գործ հարուցելու մի քիչ այն չէ՚: Երբ այդ ժամանակը լիահուսորեն համըկնում էր առաջին հերթին տիկին Քլինթոնի այցին: Այն Քլինթոնի, որը ԱՄՆ դեսպանատում չէր հրավիրել Օսկանյանին: Չէր արձագանքել Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու “կոչին”: Ի վերջո, կարող էր չէ՞ տիկինը դեսպանատանը հավաքված իր հյուրերին ՙմի քիչ՚ ձեռով բարեւել, Ծառուկյանին` էլ հետը, մի րոպե գեթ կանգնել-զրուցելով հետ` ցուցանել “ահագին” բան: Չարեց;
Այսպիսով, ի՞նչ են ասում հայաստանյան արեւմտյան դեսպանները. ընդամենը` լավ կլինի, Օսկանյանը “չնստի”: Ասել է` այսքանը հերիք էր: Որովհետեւ արեւմուտքն ուզում էր Օսկանյանին ու իր հայաստանյան ՙպապային՚ քաղաքական լուրջ բոնկրոտի ենթարկել, զգուշացնել` շարունակելու դեպքում լավ չի լինի:
Բայց` ուշադրություն. հարգարժան դեսպաններն ու նրանց երկրները նույն վերաբերմունքը չունեն Սիվիլիթասի նկատմամբ, որին Նիդեռլանդները 1,5 միլիոն տվեց /եթե այդ փոխանցումը վաղուցվա պայմանավորվածության արդյունք չէր/:
Արեւմուքտի համար անչափ կարեւոր է ՙՍիվիլիթաս՚ կառույցն ինքին: Եւ ոչ` Օսկանյանը: Այտեղ նրանք կենտրոնացրել են բավականին քաղաքացիական, երիտասարդական ռեսուրս, գումար, տեխնոլոգիաներ, քարոզչական”ՙնանո-մարմին”: Չէ, չենք ասում, հարկավոր պահին “ֆեյսբուքյան-արաբական՚”գարուն ունենալ-առաջնորդելու համար /նկատեցի՞ք Սիվիլիթասն՚ առաջին հերթին բոլորին խնդրեց “յուրացնել” իր լոգոն, ինքն էլ նշանակում էր ՙմանրից՚ Ֆեյսբուքը ՙվերցնել՚/:
“Վերցնե” Ֆեյսբուքը, 240 երգ գրել Վովայի մասին /չէ, սա Ռուսաստանում է եւ Պուտինի մասին/, այնուհանդերձ, Ռուսաստանին, այլեւս ԱՄՆ-ի` Սիրիա ներխուման գրեթե ՙկայացած՚ փաստի, տարածշրջանում դե-ֆակտո փոփոխվող ստատուս-քվոյի ֆոնին չէր կարող չանհանգստացնել Սիվիլիթասը:
Ասել է. արեւմուտին հետաքրքրում է ոչ այնքան Օսկանյանը, որքան`”ՙՍիվիլը” եւ վերջինս ուժեղացնում է սույն ՙՍիվիլը,. Ռուսաստանին ճիշտ հակառակը` “տանում” է Օսկանյանին, որպեսզի թուլացնի այդ”ՙՍիվիլը”…
Կարմեն Դավթյան