15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պուտինը եւ Օբաման քննարկել են Սիրիայի եւ Իրանի խնդիրները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման “Մեծ քսանյակի” գագաթաժողովի շրջանակներում  հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեքսիկական Լոս-Կաբոսում, տեղեկացնում է “РИА Новости”-ն:

Բանակցությունների ընթացքում 2 երկրների ղեկավարները մասնավորապես քննարկել են Սիրիայի դրությունը: Հանդիպման ավարտին արված համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է, որ Սիրիայի ժողովրդին հարկավոր է հնարավորություն տալ ինքնուրույն որոշելու իր զարգացման հետագա ուղին: 2 երկրների ղեկավարները հայտնել են իրենց աջակցությունը Սիրիայի հակամարտության կարգավորման` Քոֆի Անանի ծրագրին եւ կոչ են  արել հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունը:

Օբաման եւ Պուտինն անդրադարձել են նաեւ Իրանի խնդրին` կոչ անելով վերջինիս կատարել իր պարտականությունները ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ ՄԱԳԱՏԵ-ի առջեւ, ինչպես նաեւ համագործակցել ՄԱԳԱՏԵ-ի հետ միջուկային ծրագրերին վերաբերող հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ 2 երկրների առեւտրա-տնտեսական համագործակցության հարցերը:

“Մեծ քսանյակի” գագաթաժողովի շրջանակներում Պուտինը եւ Օբաման առաջին անգամ էին հանդիպում որպես նախագահներ: Ակնկալվում էր, որ նրանց հանդիպումը տեղի կունենա մայիսի 18-19-ը Քեմփ Դեյվիդում կայացած “Մեծ քսանյակի” գագաթաժողովին, սակայն այդ ժամանակ Պուտինի փոխարեն ԱՄՆ մեկնեց վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Պուտինի բացակայությունը Սպիտակ տանը բացատրեցին նրա զբաղվածությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ