Անակնկալ. սեւամորթ զույգը ճերմակ երեխա է ունեցել /ֆոտո/
Լոնդոնի ծննդատան աշխատակիցներն արտասովոր երեւույթի են ականատես եղել` սեւամորթ զույգը սպիտակամաշկ երեխայի է լույս աշխարհ բերել: Ծնողները վստահ են, որ դա հրաշք է, իսկ բժիշկները կարծում են, որ գեների մուտացիա է տեղի ունեցել:
Բեն եւ Անժելա Իխեկբորոները Նիգերիայից փախստականներ են: Երբ նրանք առաջին անգամ տեսել են նորածին դստերը, զարմանքից քարացել են: Երեխան սպիտակամաշկ էր, բաց գույնի մազերով ու կապույտ աչքերով:
Երեխայի հոր մտքով նույնիսկ մեկ վայրկյան չի անցել, թե 35-ամյա կինը կարող էր դավաճանել իրեն:
«Նա իմ երեխան է, կինս միշտ հավատարիմ է եղել ինձ: Բացի այդ, եթե անգամ կինս ինձ դավաճաներ, միեւնույնն է, երեխան այլ տեսք պիտի ունենար»,- ասել է 44-ամյա Բենը:
Գիտնականները ծնողներից պակաս զարմացած չեն: Նրանք կարծում են, որ պատճառը գեների մուտացիան է, հետեւաբար` փոքրիկը երբ իր երեխաներն ունենա, նրանք նույնպես սպիտակ են լինելու:
Մեկ այլ տարբերակ էլ կա, որ երեխան ալբինոս չի ծնվել, եւ տարիների ընթացքում նրա մաշկը կմգանա, եւ նա կնմանվի իր նախնիներին: