09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի գործով «ԶԻԼ»-ի վարորդը կալանավորվել է

ՀՀ Դատախազությունից տեղեկացրեցին, որ Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին ավտովթարի մասնակից «ԶԻԼ»-ի վարորդն այս գիշեր կալանավորվել է։

Նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Ինչպես արդեն հայտնել ենք, Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տեղում մահացել են ուղևորատար ավտոմեքենայի ուղևորներից 10-ը և վարորդը։ 5 ուղևորներ, ինչպես նաև «ԶԻԼ» ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ։

Նշենք, որ այսօր հիվանդանոցում մահացել է ծայրահեղ վիակում գտնվող ուղևորներից ևս մեկը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ