Բացառիկ վիրահատություն. 10 ամսական սիամական երկվորյակներին բաժանել են /ֆոտո/
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի հիվանդանոցներից մեկում բացառիկ վիրահատություն է տեղի ունեցել: Բժիշկներին հաջողվել է բաժանել 10 ամսական սիամական երկվորյակներին եւ պահպանել քույրերի կյանքը: Այժմ Նետելին եւ Ադելինան վերականգնողական կուրսեր են անցնում, հայտնում է Lifenews-ը:
Վիրահատության բացառիկությունը կայացել է նրանում, որ երկվորյակներն իրար կպած են եղել կրծքով ու փորով, իսկ նման պարագայում բժիշկները նախկինում միայն մեկ երեխային էին կարողանում փրկել:
Վիրահատությունը տեւել է 26 ժամ, դրան մասնակցել է 12 հմուտ վիրաբույժ, 6 անեստեզիոլոգ, 8 բուժքույր:
«Սա առաջին նմանատիպ վիրահատությունն է, որը հաջող է անցել: Բժիշկների թիմը մի քանի ամիս պատրաստվել էր այս վիրահատությանը, ամեն ինչ արվեց, որպեսզի երկու աղջնակն էլ ողջ մնան»,- ասել է մանկական վիրաբույժ Դարրել Կասսը:
Երեխաները դեռ մի քանի ամիս կմնան հիվանդանոցում, եւ բժիշկները վստահ են, որ նրանք հետագայում կկարողանան բնականոն կյանքով ապրել: