Աննա Հակոբյանն ուղղակի ամոթ չունի. ի՞նչ է ուզում ասել, երբ ընթրիքի լուսանկարներն է հրապարակում
Ի աջակցություն՝ Արցախի բողոքի ակցիայի մասնակից մի խումբ կանայք նամակ են գրել ՄԱԿ-ին՝ խնդրելով մարդասիրական քայլեր ձեռնարկել Արցախում ծայրահեղ ծանր վիճակում հայտնված բնակչությանն օգնելու համար։
«Նամակի մեջ կոնկրետ օրինակներով նշում ենք, թե երբ, որտեղ և ինչ պայմաններում իրենք նման ծրագրեր են իրականացրել և այժմ էլ իրականացնում են։ Այս նամակով պահանջում ենք, որ նմանատիպ մարդասիրական ծրագիր իրականացնեն նաև Արցախում, որտեղ 120 հազար հայ սովի է մատնված», – ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա նշեց, թե լավ կլինի, եթե նամակի բովադակության տակ շատ ստորագրություններ լինեն։
«Բայց, ինչպես տեսնում եք, մեր հասարակությունն անտարբերություն է ցուցաբերում։ Ուղղակի ուզում եմ հարց տալ՝ ի՞նչ խղճի զգացումով են մարդիկ ապրում»,-ասաց ակցիայի մասնակիցը։
Նա անդրադարձավ նաև Աննա Հակոբյանի հրապարակած լուսանկարներին, որտեղ վերջինս ցույց էր տվել, թե ինչ ընթրիք է պատրաստում։
«Աննա Հակոբյանը երևի ամոթի զգացում էլ չունի։ Ի՞նչ է դա նշանակում, որ, այո՛, դուք այդտեղ սովի եք մատնված, ես այստեղ սնվում եմ, բանջարեղենով վիտամիններ եմ տալիս իմ երեխաներին։ Ապուշ պետք է լինել՝ չհասկանալու համար, թե ինչ մեսիջներ են հղում մեր հասարակությանը։ Ես ավելի շատ հասարակության անտարբերությունից եմ նեղանում, որ շարունակում են սատարել այս իշխանություններին»,-ասաց ակցիայի մասնակիցը։