12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Տարածաշրջանը գտնվում է անկայուն փուլում. էսկալացիայի համար ամբողջ պատասխանատվությունն Ադրբեջանի վրա է. ՀՀ ԱԽ քարտուղար

Տարածաշրջանը գտնվում է անկայուն փուլում, «Ամերիկայի ձայն»-ին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով տարածաշրջանում նոր պատերազմի հավանականության մասին։

Պատերազմը Ուկրաինայում, աշխարհաքաղաքական գործընթացները բացասաբար են անդրադառնում Հարավային Կովկասի վրա, որին գումարվում է, ըստ Գրիգորյանի, Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունը, պատերազմի հռետորաբանությունն ու ձեռնարկված քայլերը՝ ներառյալ տարբեր տեսակի էսկալացիաները, որոնք բարձր են պահում տարածաշրջանում լարվածության աճի հավանականությունը:

«Ադրբեջանը գնում է այդ ճանապարհով և փորձում ապակայունացնել տարածաշրջանը: Ամբողջ պատասխանատվությունն էսկալացիայի համար Ադրբեջանի վրա է»,- շեշտել է ԱԽ քարտուղարը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ