Կիսահղի ԲՀԿ-ին` “Հանրապետական” հիվանդանոց. Առավոտ
ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն, որն անցած ընտրություններում ընդգրկված էր “Ժառանգության” համամասնական ցուցակում կարծում է, որ ԲՀԿ-ն կիսահղի վիճակում է: Այս մասին նա ասել է “Առավոտ”-ի թղթակցին:
“Պարոն Ռուբինյանի այս տպավորությունը նրանից է, որ թեեւ “Բարգավաճ Հայաստանը” հայտարարում է, որ ընդդիմություն է, այնուհանդերձ, նախարարական պորտֆել ունի, որքան էլ բացատրություններ հնչեն, թե սպորտը քաղաքականության հետ կապ չունի, ԲՀԿ-ն նաեւ չորս խորհրդարանական հանձնաժողովներում ունի նախագահներ, փոխնախարարներ, մարզպետներ”,-գրում է թերթը:
Ավելին, մեր զրուցակիցը բավականին վիճելի է համարում պնդումը, որ սպորտը քաղաքականության հետ կապ չունի, քանի որ, այդ դեպքում կարելի է ասել նաեւ, որ գյուղատնտեսությունն ու առողջապահությունն էլ քաղաքականության հետ կապ չունեն ու հիշելով ընտրությունների շրջանում տարածված հումորը, որ “Հանրապետական” հիվանդանոց կա “Բարգավաճ” հիվանդանոց չկա, այս ամենին հումորով է վերաբերվում:
“ԲՀԿ-ն ոչ իշխանություն է, ոչ էլ ընդիմություն, որովհետեւ, եթե այդ մարդկանց եւ իրենց պարտնյորների պատկերացրած երկիրը բնութագրենք, ինչքան էլ Սերժի դուրը չգա` երկիրը երկիր չի”,- ասել է Ռուբինյանը: