25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մարդիկ գալիս ու ասում են՝ իմ փողերն ի՞նչ արեցիք, հետ տուր… «Հայաստան» հիմնադրամն ունի խորհուրդ, թող դիմեն իրենց ու պատասխան ստանան». Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինայանը սփյուռքի տարբեր օջախներում տեղի հայ համայնքի կողմից իրեն վատ ընդունելը չի կարող մեկնաբանել։

«Մեկնաբանելու բան չկա, մարդիկ կան, որոնք դժգոհ են տարբեր բաներից։ Այնտեղ մարդկանց երկու կատեգորիա կա՝ մեկը, որ ինձ վատ են ընդունում, նման բան գոյություն չունի, մեկը զուտ կուսակցական է՝ կոնկրետ մեկ կուսակցական հոսանք է, որը նախորդ տխրահռչակ իշխանությունների մաս է կազմել և շատ վատ հետք է իր հետևից թողել։ Նրանց կողմից է դա կազմակերպվում, թե ինչու են անում՝ իրենց հարցրեք, կարծում եմ՝ բոլորի համար պարզ է։

Իսկ մյուսն էլ, այս վերջինն այսպես նոր երևույթ է, մարդիկ են, որոնք «Հայաստան» հիմնադրամին տված գումարներ էին պահանջում։ Թե ինչո՞ւ էին ինձանից պահանջում, թե իրենք ո՞վ էին, գումարն ո՞ւմ էին տվել, նույնիսկ, երբ հարցը հնչեց՝ ո՞ւմ եք գումար տվել, ասում էին՝ ում պետք է՝ տվել ենք։ Հետևաբար՝ մեր այցերի ընթացքում, առանց չափազանցնելու ասեմ, որ այս տարվա ընթացքում առնվազն 20 համայնքային հանդիպում է տեղի ունեցել և 50-60 այլ ֆորմատի հանդիպումներ, այս տարի դրանցից մեկն է, որի վերաբերյալ հարցնում ենք, մեկ նման դեպք է եղել այդ ամբողջ թվից»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի սփյուռքում իր հանդիպումների ընթացքում սփյուռքահայերի դժգոհությունները։

Նրա կարծիքով՝ այս պայմաններում, երբ կա քաղաքական լարվածություն, սփյուռքում կա մի խավ, որը ենթարկվում է մեկ շարժման կամ մեկ ուժի, և հաշվի առնելով խնդիրը, որոնք կապված են Արցախի ու ՀՀ սահմանների հետ՝ անհնար է, որ չլինեն մարդիկ, որոնք չուզենան ինչ-որ ձևով իրենց դժգոհությունն արտահայտել։

«Հետևաբար՝ ես փիլիսոփայորեն եմ վերաբերվում, այդ դեպքի ժամանակ ես ասացի՝ ավարտեցիք, շարունակենք, երբ չուզեցին, այլ ձևով շարունակեցինք՝ իրենց ոստիկանները հանեցին, դուրս տարան, մենք շարունակեցինք։

Եթե գտնենք, որ այնտեղ բովանդակային խնդիր կա, որի հետևից գնալ է պետք, բայց երբ այս մարդիկ գալիս ու ասում են՝ իմ փողերն ի՞նչ արեցիք, հետ տուր, բնական է, այնտեղ ինձ համար բան չկա։ «Հայաստան» հիմնադրամն ունի խորհուրդ, ես դրա անդամը չեմ, ունի գործադիր տնօրեն, թող դիմեն իրենց ու պատասխան ստանան»,- շեշտեց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի հետ հարթ չէր անցել։ Հանդիպման վերաբերյալ տեսանյութ տարածվեց, որտեղ համայնքի ներկայացուցիչները Զարեհ Սինանյանից պահանջում էին վերադարձնել այն հավաքված 150 միլիոնը, որը պատերազմի օրերին համայնքը փոխանցել էր Հայաստանին, բայց հայտնի չէ, թե ինչ նպատակի է ծառայել։ Համայնքի ներկայացուցիչներն ասում էին, որ Նիկոլ Փաշինյանին չեն ֆինանսավորել, ուստի պահանջում էին բացատրել՝ ի՞նչ եղավ հավաքված գումարը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ