01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Փաշինյանն իր համար կոնդիցիոները միացրած, մեքենայի հետևում հով նստած որոշում է՝ պլյոնկեքը պոկեք». Ակցիա Երևանում

Մի խումբ վարորդներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Երևանում՝ դժգոհելով ավտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ որոշումից։

«Մենք անհամաձայնություն ունենք։ Պլյոնկաները պոկած վարելով՝ վառվելու ենք։ Բացի այդ, գողությունները կշատանան, քանի որ երևալու են մեքենայի սրահում եղած իրերը։ Պատճառաբանությունը, թե պարեկները գիշերով չեն տեսնում վարորդն ամրակապված է, թե ոչ՝ պատրվակ է ժողովրդին տուգանելու համար։ Փաշինյանն ասում էր, Հայաստանում 3 մլն վարչապետ գոյություն ունի և նրանք կարող են որոշում կայացնել։ Ո՞ւր է։ Հիմա ընդամենը մի հոգի կաբինետում որոշում է կայացնում, ինքն էլ իր համար կոնդիցիոները միացրած, մեքենայի հետևում հով-հով ման է գալիս, չի մտածում, որ, օրինակ, վարորդ կա՝ առավոտից իրիկուն տաքսի է քշում», – ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ