25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արարատում «Վերջին զանգի» փորձն ավարտվել է դանակահարությամբ․ պայքարում են վիրավորի կյանքի համար

Երեկ՝ մայիսի 25-ին, Արարատի մարզում դպրոցի «Վերջին զանգի» արարողության փորձը ավարտվել է դանակահարությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի թափանցող վիրավորում, ներքին և արտաքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վիրահատարանում է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժշիկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Այգեզարդ գյուղի բնակիչ 22-ամյա Սահակ Սահակյանն է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ