20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Շատ անհանգստացած ենք». Վահան Քերոբյանը` Հայաստան ներմուծվող թմրանյութերի մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անհանգստացած է Հայաստան ներմուծվող թմրանյութերի մասին լուրերով։

«Մենք շատ անհանգստացած ենք թե՛ այս նորություններով, թե՛, ընդհանուր առմամբ, Հայաստանում թմրամիջոցների հետ կապված իրավիճակով», – լրագրողների հետ զրույցում ասաց Քերոբյանը։

Այս թեմայով այլ հարցերի նախարարը չպատասխանեց․ «գիտի այնքան, որքան բոլորը»։

Քերոբյանը տեղեկություն չունի, թե որ կազմակերպությունն է Հայաստան ներմուծել կոկաին։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն այսօր հաղորդեց, որ մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը Էկվադորից Հայաստան է ներմուծել շուրջ մեկ տոննա կոկաին։

Երեկ էլ հայտնի դարձավ, որ իտալական ֆինանսական գվարդիան հայտնաբերել է կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 2734 կիլոգրամ, որը Հայաստան է ուղարկվել Էկվադորից։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ