01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Բանակցություններում ամենակարևոր հարցերում առաջընթաց չունենք. ԱԽ քարտուղար

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի բանակցություններում ամենակարևոր հարցերում առաջընթաց չունեն, լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Դա Հայաստանի Հանրապետության սուվերեն՝ 29800 քկմ-ի արձանագրումն է, Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմի, ինչպես նաև միջազգային երաշխիքների ստեղծումն է», – ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ նույնիսկ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի տարրերի պահպանումն այսօր չի հաջողվում.

«Օրինակ, ըստ եռակողմ հայտարարության, Ադրբեջանը Լաչինի միջանցքում ներկա չպետք է լինի, բայց այս պահին ներկա է։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ունենանք միջազգային երաշխավորների ինստիտուտ, որով կլուծենք նման հարցերը»։

ԱԽ քարտուղարը նշեց, թե այս պահին բանակցություններն, ընդհանուր առմամբ, երկկողմ են, միջնորդները փորձում են օգնել, որպեսզի առաջընթաց գրանցվի։

«Հայաստանի համար տարբերություն չկա, թե որ կողմում են դրանք ընթանում»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ