Տագնապախռովությունը հայ ժողովրդին միշտ հատուկ է եղել. հոգեբան

Ցեղասպանության հետևանքները հոգեբանական տեսանկյունից նաև, էթնոհոգեբանություն և դրա անդրադարձը ժամանակի մեջ թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց հայտնի հոգեբան Ալբերտ Նալչաջյանը:
«Հոգեբանական տեսանկյունից խնդիրը խորությամբ ուսումնասիրված չէ: Մենք նոր-նոր ստեղծում ենք գրականություն, որը անդրադառնում է ցեղասպանությանը հոգեբանական տեսանկյունից»,-նշեց Նալչաջյանը:
Նրա դիտարկմամբ հայերի ցեղասպանությունը ավելի ճիշ կլինի որակել՝ էթնոցիդ տերմինով, քանի որ այս տերմինը ավելի ճիշտ կբնութագրի կատարվածը:
՛՛Էթնոցիդը ավելի ճիշտ տերմիին է, քանի որ մի տեղ ոչնչացվում է ցեղ, մի դեպքում զարգացած ազգ, ինչպես հայերի դեպքում՛՛,-ասաց հոգեբանը:
«Հայ ժողովուրդը դարեր շարունակ եղել է սուլթանական իշխանության ներքո և գտնվել է ստորացված վիճակում, այդ պատճառով էլ, հայ ժողովրդի հոգեկերտվածքում միշտ եղել է տագնապ և սարսափ՝ տիրող ազգի և նրա կողմից սպասելիք գործողություններից:Տագնապախռովությունը հայ ժողովրդին միշտ հատուկ է եղել»,- խոսելով ցեղասպանությանˋ հայ ժողովրդի վրա թողած ազդեցությունիցˋ ասաց հոգեբանն ու ընդգծեց նաև, որ այժմ արդեն այդ տագնապը չկա, կամաց-կամաց վերացել է, քանի որ ունենք հզոր պետականություն:
Հոգեբանը նշեց, որ ժամանակակից հոգեբանական հետազոտությունները ցույց են տվել, որ տագնապի զգացողությունից մի շարք հիվանդություններ են առաջանում, այդ թվում նեվրոզներ, պսիխոզներ, նաև սրտի ու ստամոքսի հիվանդություններ:Տագնա
Հոգեբանի խոսքովˋ պետք է ժողովրդի մեջ փոխել այն պատկերացումը, որ գալիս է պատմությունից. «Պետք է մեր ժողովուրդը հասկանա, որ թուրքն այնքան սարսափելի չէ, որքան ցույց է տալիս պատմությունը»:
Հոգեբանը խոսեց նաև ցեղասպանության «Հռչակագրի» մասինˋ նշելով, որ դրական է համարում այն, որ հստակ ժամանակացույց է նշվածˋ 1984-1923թթ-ներին: