14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Առանց Ծառուկյանի

Օրվա քաղաքական “հաշտեցումից” հետո քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ԲՀԿ պատվավոր նախագահ “կարգելու” հարցը: Նշվում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը աստիճանաբար կշարժվի այս օրակարգով: Կուլիսներում քննարկվում է` ով կարող է փոխրինել Ծառուկյանին հարցը:

Ի դեպ, մինչ այսօր ԲՀԿ-ական քոչարյանամերձ հատվածում բավական ակտիվ էին Ռոբերտ Քոչարյանի վերադարձի շուրջ վերլուծությունները: Նշվում էր, որ Ծառուկյանին “մեջտեղից հանելու” արդյունքում ԲՀԿ-ն փաստացի կղեկավարի Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս մտադիր էր կուսակցության ”դե ֆակտո” նախագահ դարձնել Վարդան Օսկանյանին: Ի դեպ, ԲՀԿ-ում արդեն պաշտոններ էին բաժանում` Քոչարյանը գա, ով ինչ է ստանալու:

Միայն թե գայթակղությունը գոնե այս պահին այնքան էլ շոշափելի չէ: Ծառուկյանի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, վերջին հայտարարությունը հաշվարկները խառնեցին: Ծառուկյանին ”գցելու” եւ Սերժ Սարգսյանին գահընկեց անելու փափագը գոնե այս պահին հօդս ցնդեց: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ