20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հնարավոր է, որ առաջիկայում ընդդիմությունը փողոցային պայքար սկսի. Իշխան Սաղաթելյան

Իհարկե, հնարավոր է, որ առաջիկայում ընդդիմությունը փողոցային պայքար սկսի, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Պետք է համախմբել ուժերը, փոխել օրակարգը և ազատվել սրանցից (իշխանություններից), որպեսզի կարողանանք փրկել երկիրը։ Որ պահին ընդդիմությունը հրաժարվի փողոցային պայքարից և դառնա դասական ընդդիմություն ու իր գործունեությունը սահմանափակվի բացառապես խորհրդարանական աշխատանքով, այդ պահից առնվազն այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը կհեռանա իր գլխավոր օրակարգից և նպատակից։ Մենք չենք պատրաստվում համակերպվել այս իրավիճակի հետ և պատրաստվել հաջորդ ընտրություններին, որովհետև մինչև հաջորդ ընտրությունները մեր երկրից բան չի մնա», – ասաց Սաղաթելյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ