03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանն ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, այլև հերթական ներխուժումն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, այլև ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունը արգելափակելուն ուղղված քայլեր ձեռնարկելով», – նշեց նա։
Վարչապետի խոսքով՝ 2054 բարձունքից Ադրբեջանը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին շեն, Մեծ շեն ու մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը։

«Ադրբեջանը սա բացատրաում է, իբր թե, Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ռազմական բեռների ու անձնակազմի տեղափոխումներով։ Սա բացարձակապես իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է, բայց եթե միայն այսպես լիներ, գուցե, խնդիրը արժանի չլիներ հատուկ ուշադրության։ Ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը պրոպագանդիստական սուտ է, որի նպատակը հնարավոր էսկալացիայի լեգիտիմություն ստեղծելն է», – ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը պնդեց՝ Հայաստանը դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ