07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նա բաց է թողնում չսխալվելու իր վերջին հնարավորությունը. Ֆարմանյանը՝ Ծառուկյանից

“Ցավոք սրտի, իննսունական թվականներին ազգային շարժման և զարթոնքի արդյունքում ձևավորվեց նոր քաղաքական էլիտա, որը եկավ փոխարինելու խորհրդահայ քաղաքական էլիտային, և մենք ունեցանք շատ բարձր որակի քաղաքական էլիտա, հետո տարբեր պատճառներով պայմանավորված՝ մենք բոլորս ականատես եղանք, որ քաղաքական էլիտայի որակները գնալով ավելի սկսեցին զիջել իրենց դիրքերը”,-այսօր լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Հիմա, ըստ Ֆարմանյանի, քաղաքականության մեջ գրագիտության անկում է նկատվում:

Ըստ պատգամավորի՝ մյուս կուսակցություններում չկան այդպիսիք, ովքեր հավակնում են լինել ժողովրդի առաջնորդ: Սամվել Ֆարմանյանը կարծում է, որ փետրվարի քսանին ոչ իշխանական ուժերի հրավիրած հանրահավաքը առանցքային չի լինի, և էական զարգացումներ չեն լինի: Հարցին, թե կհաջողվի եռյակին ազատվել գործող իշխանությունից, Ֆարմանյանն ասաց.

“Ես հասկանում եմ ձեր հարցի իմաստը և պատասխանում եմ՝ ոչ չի հաջողվի ոչ միայն այդ օրը, այլև դրան հաջորդող օրերին, որովհետև խնդիրը շատ սխալ է ընկալվում այդ մարդու կողմից, և կարծում եմ՝ նա բաց է թողնում չսխալվելու իր վերջին հնարավորությունը”: Սամվել Ֆարմանյանը միեւնույն ժամանակ հայտարարեց, թե Հայաստանում չարիքի իշխանություն չկա, եւ հետեւաբար այն չի կարող մնալ, կամ չմնալ:

“Եթե ընդդիմադիր, կամ դեռեւս այլընտրանքային ուժերը ցանկություն ունեն սահմանադրության շրջանակներում ավելի սուր քաղաքական պայքար տանելու, դա բնականաբար իրենց իրավունքն է: Ես չեմ ուզում տարբեր վերլուծություններ կատարել ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Մեկ հարցում վստահ եմ, որ քաղաքական դերակատարներից յուրաքանչյուրը սեփական հաշվարկներն ունի նաև ներքաղաքական սրացումների հետ կապված, և շատ հեռու եմ այն մտքից, որ այդ դերակատարներից որևէ մեկի վերջնական սպասելիքը Գագիկ Ծառուկյանի քաղաքական առաջցխաղացումն է”,- ասաց պատգամավորը: Նրա խոսքով` ոչ հանրահավաքը, ոչ էլ նստացույցը եւ այլն մերժելի չեն, բայց ամեն ինչ պետք է ընթանա Սահմանադրության շրջանակներում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ