Համանախագահները ժամանել են Բաքու
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր ժամանել են Բաքու, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը: Նախատեսվում է, որ այցի ընթացքում համանախագահները նաև հանդիպումներ կունենան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, քննարկվելու է ԼՂ հակամարտության հարցը:
Այս կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ իրենք լուրջ բանակցություններ են ակնկալում նախագահ Ալիևի և մյուսների հետ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող հետագա քայլերի վերաբերյալ:
Մինսկի խմբի համանախագահները Երևան կժամանեն փետրվարի 17-ին: