Իտալիայի Սենատը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ է ընդունել

Իտալիայի Սենատը կողմ է քվեարկել Հոլոքոստն ու այլ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին, տեղեկացնում է Asbarez-ը:
Այս օրինագծի օգտին քվեարկել է 234 սենատոր, 8 հոգի ձեռնպահ են մնացել, իսկ երեք հոգի դեմ է քվեարկել։ Նախագծով սահմանվում է, որ ցեղասպանության լրիվ կամ մասնակի ժխտման հիման վրա ռասայական խտրականության դրսեւորման, աջակցության եւ դրդման համար նախատեսված է երեք տարվա ազատազրկում։