23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչու հենց հիմա լցվեց իշխանության համբերության բաժակը /վիդեո/

Հովհաննես Սահակյան

«Երբ որ անձնականին ու մարդու ինքնասիրությանն են կպնում, թուլամորթ ու թույլ իշխանություն են ասում, արդեն լցվում է համբերության բաժակը»,-ՀՀԿ խորհրդի նիստից հետո ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե ինչու հենց հիմա լցվեց իշխանությունների ու նախագահի համբերության բաժակը:

Նշենք, որ այսօրվա նիստում նախագահ Սերժ Սարգսյանը քննադատել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, նրան ազատել ԱԱԽ անդամի պաշտոնից: Ծառուկյանին նիստից հետո քննադատեցին նաև մյուս ՀՀԿ-ականները:

Ըստ Հովհաննես Սահակյանի՝ ԲՀԿ խորհրդաժողովը տգետ քննարկում էր ու այդ ժամանակ առաջին անգամ ԲՀԿ-ից կպան իշխանության ինքնասիրությանը: Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավությանն, ապա նա նկատեց, որ Քոչարյանն ասել է, որ երբ վերադառնա քաղաքականություն, բարձրաձայն հայտարարելու է այդ մասին, և իշխանությունն էլ սպասում է, որ հայտարարի:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ